Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում, հայտնում է Եվրոպական խորհրդարանը։
Փաշինյանի ուղերձը տեղի է ունենում Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որը, ակնկալվում է, որ կուրվագծի երկրի արագ զարգացող հարաբերությունների հետագա ընթացքը ԵՄ-ի հետ և խաղաղության գործընթացը հարևան Ադրբեջանի հետ:
«Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Բաքվի հետ տևական խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ապագայում ԵՄ անդամակցության հնարավոր հայտին»,- գրված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Եվրոպական միությունը ներկայումս վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում Հայաստանի հետ, իսկ մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-Հայաստան հատուկ գագաթնաժողովը:
Սա կլինի Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ 2023 թվականին կատարած նախորդ այցից հետո:

















