Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատի խճուղում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի 39-ամյա բնակչին և համաքաղաքացի 42-ամյա ուղևորին։ Ավտոմեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ կար։ 39-ամյա վարորդը հայտնել է, որ կաթուցիչում մարիխուանա է։ Երևանի պարեկները պարզել են, որ նա ՌԴ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















