• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Իրավունք

2025-ին հանցավորությունը նվազել է, բայց սպանությունները՝ աճել

— Հեղինակ ` —
10/03/2026
/ Իրավունք
0
2025-ին հանցավորությունը նվազել է, բայց սպանությունները՝ աճել
0
SHARES
9
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակագրության ձևավորման ընթացքում երկար տարիներ կիրառվել է այնպիսի հաշվառման մեթոդաբանություն, որի պայմաններում տվյալ տարում հաշվառված բոլոր հանցագործությունները ներառվել են հենց այդ տարվա վիճակագրության մեջ՝ անկախ դրանց փաստացի կատարման ժամանակից։ Այսինքն՝ հանցագործությունների հաշվառման ընթացքում չեն առանձնացվել այն դեպքերը, որոնք կատարվել էին նախորդ տարիներին, սակայն տարբեր պատճառներով հայտնաբերվել կամ հաշվառվել էին ավելի ուշ։ Արդյունքում հանցավորության վիճակագրությունը ձևավորվել է հաշվառման տարեթվի հիման վրա, ինչը միշտ չէ, որ հնարավորություն է տվել ստանալ տվյալ տարվա ընթացքում իրականում կատարված հանցագործությունների ամբողջական և ճշգրիտ պատկերը։

Հանցավորության վիճակագրության հաշվառման և վերլուծության գործընթացում առկա մեթոդաբանական խնդիրները լուծելու, ինչպես նաև հանցավորության վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործընթացը համակարգելու նպատակով 2026 թվականի սկզբին ստեղծվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը հանդիսանում է մասնագիտացված ստորաբաժանում, որի հիմնական գործառույթներն են հանցավորության վերաբերյալ բոլոր տվյալների միասնական հաշվառումը, վիճակագրության ձևավորումը, ինչպես նաև հանցավորության միտումների վերաբերյալ վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացումը։

Կենտրոնի ստեղծմամբ իրականացվել է հանցավորության վիճակագրության հաշվառման մեթոդաբանության վերանայում, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հանցավորության տվյալներն ամփոփվել են՝ առանձնացնելով հանցագործությունների հաշվառման տարին և դրանց փաստացի կատարման տարին։ Նոր մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս հաշվառված հանցագործությունների ընդհանուր թվից առանձնացնել նախորդ տարիներին կատարված դեպքերը և ունենալ ինչպես տվյալ տարում հաշվառված հանցագործությունների ընդհանուր թիվը, այնպես էլ տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Սա նաև հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ գնահատել հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունների և միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել հետագա քաղաքական որոշումների և հանցավորության կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի առավել թիրախային ձևավորումը։

Այսպիսով, 2024 թվականին հաշվառվել է 40232 հանցագործություն, իսկ 2025 թվականին՝ 46337։ Վերոնշյալ նոր մեթոդաբանությամբ ամփոփման արդյունքներով 2025 թվականին հաշվառված հանցագործություններից միայն 40722-ն են կատարվել հենց 2025 թվականի ընթացքում։ Մնացած 5615 դեպքերը վերաբերում են նախորդ տարիներին կատարված հանցագործություններին, որոնք տարբեր պատճառներով հաշվառվել են միայն 2025 թվականին։
Այսպիսով, հանցագործությունների փաստացի կատարման ժամանակը հաշվի առնելով՝ պարզվում է, որ 2024 թվականին իրականում կատարվել է 42057 հանցագործություն, իսկ 2025 թվականին՝ 40722։ Հետևաբար, 2025 թվականին հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1335 դեպքով կամ 3.2 տոկոսով։

Նոր մեթոդաբանության կիրառումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ գնահատել հանցավորության իրական մակարդակը, քանի որ հաշվառված տվյալների վրա հաճախ կարող են ազդեցություն ունենալ ուշ ստացվող տեղեկությունները, հանցագործությունների ուշ հայտնաբերման դեպքերը, իրավական վերաորակումները և մի շարք այլ գործոններ, որոնք կարող են ժամանակավորապես խեղաթյուրել հանցավորության վիճակագրական պատկերը։

Հիմնական հանցատեսակների մասով՝ արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազում 23.2 տոկոսով (2025 թվականին՝ 5769, 2024 թվականին՝ 7508), իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասով՝ նվազում 13.7 տոկոսով (2025 թվականին՝ 10400, 2024 թվականին՝ 12050)։

Մարդու դեմ ուղղված հանցատեսակներից նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (36.7%), թրաֆիքինգի (31.4%), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (15.3%) դեպքերը, իսկ սպանությունների դեպքում արձանագրվել է աճ՝ 11 տոկոսի չափով կամ 5 դեպքով։

Սեփականության դեմ ուղղված հանցատեսակներով (կողոպուտ, գողություն, խարդախություն, յուրացում կամ վատնում) արձանագրվել են նվազումներ 14-ից 37 տոկոսի չափով, իսկ ավազակությունների դեպքում արձանագրվել է աճ՝ 4 տոկոսի չափով։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններով արձանագրված 1398 դեպքով աճը (8.6%) հիմնականում պայմանավորված է հրազենի ապօրինի շրջանառության (244 դեպքով) և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (685 դեպքով) դեմ պայքարով ու բացահայտված դեպքերի աճով։ Նշված աճը պետք է դիտարկել 2025 թվականի ընթացքում ապօրինի զենքի և թմրամիջոցների շրջանառության հայտնաբերման և շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ իրականացված միջոցառումների համատեքստում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է նաև առգրավված ապօրինի զենքի և թմրամիջոցների քանակը։

Recent Posts

  • Ռադայի պատգամավորը հարձակվել է Զելենսկու վրա՝ Լուկաշենկոյի հասցեին սպառնալիքից հետո
  • «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում․ Ռուբեն Մելիքյան
  • Ձեր հաղթանակը ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
  • Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում․ Մանե Թանդիլյան
  • Գյումրիում տեղացած ուժեղ կարկտից ավտոմեքենաներ են վնասվել

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.