Իրանի Fars լրատվական գործակալությունը հերքել է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այրու մահվան մասին լուրը: Գործակալության տվյալներով՝ Մանսուրա Խոջաստեհ Բաղերզադեն ողջ է, և նրա մահվան մասին սկզբնական լուրը սխալ էր։
Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Սաբերին Նյուզ»-ը, «Ալ Ալամ»-ը և «Իրան Ինթերնեշնլ»-ը, հաղորդել էին, որ 79-ամյա այրին մահացել է մարտի 2-ին՝ Թեհրանի վրա փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակման ժամանակ ծանր վիրավորվելուց հետո: Հաղորդվել էր նաև, որ նա մահից առաջ որոշ ժամանակ կոմայի մեջ է եղել:

















