Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու կամ նրան ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ դատարանում քննվում էր Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։

















