«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտնում է, որ հերթական Check-in հանդիպումը այս անգամ կանցկացվի Գյումրիում։
Հանդիպումը տեղի կունենա Պռոշյան 73 հասցեում գտնվող գրասենյակում, որտեղ նախաձեռնության ներկայացուցիչները սպասում են քաղաքացիներին՝ լսելու նրանց գաղափարներն ու առաջարկները, ինչպես նաև միասին քննարկելու հանրային կարևոր հարցերը։
Նախաձեռնության ներկայացուցիչների խոսքով՝ հանդիպման նպատակն է ստեղծել բաց հարթակ քաղաքացիների և նախաձեռնության միջև երկխոսության համար, քննարկել առկա խնդիրները և փորձել գտնել դրանց համատեղ լուծման ուղիներ։

















