Թել Ավիվում Օդային տագնապ է հնչում այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտնել Է Իրանից նոր հրթիռային արձակումների ֆիքսման մասին, քաղաքի երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսվում, ենթադրաբար, ՀՕՊ-ի աշխատանքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Կիրակի օրը Թել Ավիվը և կենտրոնական Իսրայելը բազմիցս ենթարկվել են Իրանի կողմից հրթիռային հարձակումների։ Իսրայելի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է երկու զոհի մասին։
Իսրայելի հրթիռային նախազգուշացման համակարգի տվյալներով՝ ազդանշանը հնչել է կենտրոնական Իսրայելի և Արևմտյան ափի տասնյակ քաղաքներում և գյուղերում։
Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում և Իսրայելի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։

















