Ընդունում եմ, որ 1,000 և 10,000 դրամանոց թղթադրամները խառնում են, բայց փոխելը մեծ ծախս է լինելու: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք փորձեցինք հին նմուշի, եթե չեմ սխալվում 10,000 դրամանոցի վրայի գրված 10,000-ը փոխել, որ ակներև լինի: Կա նաև արգումենտ, որ դոլարները բոլորը նույն գույնի, նույն չափի, նույն ձևի են ըստ էության, բայց մարդիկ ուշադիր են ու ոչ մի խնդիր չի առաջանում, 10 դոլարը 20 դոլարանոցի հետ ոչ ոք չի խառնում»,- նշել է նա:
Անդրադառնալով նոր սերնդի թղթադրամներին՝ Մարտին Գալստյանը հավելել է, որ նոր սերնդի թղթադրամները, եթե չի սխալվում, 3-5 տարվա կյանք են ունենում, միայն թղթից չեն, ունեն պլաստիկի էլեմենտներ, որը թույլ է տալիս, որ մաշվածությունը նվազի: Ըստ ԿԲ նախագահի՝ իրենք սրանով գնացել են ծախսերը նվազեցնելու ճանապարհով:

















