«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրել է.
«Վարչապետի թեկնածու առաջադրվելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։
Արժանապատվությունն առանց ուժի պատրանք է»։

















