Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի գործով կա ձերբակալված անձ։
Գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու փորձի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

















