Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն ցորեն՝ ընդհանուր 488 տոննա քաշով:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ավելի քան 23,000 տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ։

















