Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոն-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորության վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռ չի ստացվել:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։ Երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»։

















