Երևանում ցավալի դեպք է գրանցվել։
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի փոխանցմամբ՝ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո նա կանգառում կորցրել է գիտակցությունը։
Նշվում է, որ վարորդը և դեպքի վայրում գտնվող քաղաքացիները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն, ցավոք, ուղևորը, գիտակցության չգալով, մահացել է։
















