Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Sputnik Armenia-ն հրապարակել էր տեսանյութ մետրոյի Գործարանային կայարանից, որտեղ գնացքը կանգ է առել, ուղևորներն իջել են վագոններից։

















