• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/06/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. «Հրապարակ»

— Հեղինակ ` —
21/03/2026
/ Քաղաքականություն
0
Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իր իշխանության 8 տարվա ընթացքում մի քանի անգամ պատերազմ ու ռազմական գործողություններ բերած Նիկոլ Փաշինյանը նախօրեին սպառնաց ժողովրդին՝ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին մեծ պատերազմ կլինի։ 2018-ին էլ ասում էր` կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Չնայած որեւէ փաստարկ չնշեց, թե ինչու է պատերազմ կանխատեսում, միայն ասաց, թե ընդդիմադիր ուժերը «հանդես են գալիս խաղաղության ռեւիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ», կարելի է կարծել, որ պայմանավորվել է Ալիեւի հետ։

Ստացվում է՝ մի կողմից շուրջօրյա ռեժիմով այլոց մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու համար, թե իբր ստահոդ լուրեր են տարածում՝ առանց փաստական տվյալների, ժողովրդի մեջ խուճապ սերմանելու համար, մյուս կողմից՝ իրենք են դարձել հիբրիդային պատերազմի հրձիգներ: Երեկ ԱԺ ժամանած ուժային բլոկի պաշտոնյաները փորձում էին Փաշինյանի գցած քարը հանել փոսից` խմբագրել նրա ասածները։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ չկան փաստական տվյալներ, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ պատերազմի նախապատրաստություն է տեսնում, այլ կերպ ասած՝ Փաշինյանը ստում է։ «Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, եւ քաղաքական արձագանք է տալիս, որպես երկրի ղեկավար։ Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ… իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա իրավական գնահատական»,- ասաց նա։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հարցին, թե աշնանն ինչ պատերազմ է կանխատեսում Փաշինյանը, կա՞ նման վտանգ, չպատասխանեց. «Վարչապետի խոսքը պետք չէ խեղաթյուրել»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու… Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձանագրում է, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հայ հանրությանը պատերազմով շանտաժի է ենթարկում, դա այլեւս Ադրբեջանի նախագահը չի անում, այլ՝ ՀՀ վարչապետը․ «Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է, որ գա իշխանության, եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի…»։ Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլեւ ԹՐԻՓՓ չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից, փաստորենայդ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Վարդանյանը հեգնանքով ասաց․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից, մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։ Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ո՛չ սկսվել է Փաշինյանով, ո՛չ ավարտվում է»»։

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Արցունքներ ու ֆանտաստիկ հուզիչ տեսարան՝ հավաքին. Ռուբեն Մխիթարյանը երգեց՝ Արշալույս էր, նոր էր բացվել
Քաղաքականություն

Արցունքներ ու ֆանտաստիկ հուզիչ տեսարան՝ հավաքին. Ռուբեն Մխիթարյանը երգեց՝ Արշալույս էր, նոր էր բացվել

03/06/2026
Մենք պատմություն ենք կերտելու. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Մենք պատմություն ենք կերտելու. Սամվել Կարապետյան

03/06/2026
Դու չե՛ս ապրելու մի երկրում, որտեղ ադրբեջանցիներ են ապրելու. Ղումաշյանը դիմեց իր նորածնին
Քաղաքականություն

Դու չե՛ս ապրելու մի երկրում, որտեղ ադրբեջանցիներ են ապրելու. Ղումաշյանը դիմեց իր նորածնին

03/06/2026
Ճնշումների ենք ենթարկվում վաղուց, ոչ մի ձերբակալություն մեզ չի կարող խանգարել․ Գոհար Ղումաշյան
Քաղաքականություն

Ճնշումների ենք ենթարկվում վաղուց, ոչ մի ձերբակալություն մեզ չի կարող խանգարել․ Գոհար Ղումաշյան

03/06/2026
Հլը դրա մակարդակը նայի, ոչ եթերային լեքսիկոնով ասեմ՝ ճիշտ չի․Ղազինյան
Քաղաքականություն

Հլը դրա մակարդակը նայի, ոչ եթերային լեքսիկոնով ասեմ՝ ճիշտ չի․Ղազինյան

03/06/2026
Նոնսենս է առաջադրված մեղադրանքը, ուզում են մեր անունը կապեն մտացածին կաշառքների հետ․ Մելոյան
Քաղաքականություն

Նոնսենս է առաջադրված մեղադրանքը, ուզում են մեր անունը կապեն մտացածին կաշառքների հետ․ Մելոյան

03/06/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Արցունքներ ու ֆանտաստիկ հուզիչ տեսարան՝ հավաքին. Ռուբեն Մխիթարյանը երգեց՝ Արշալույս էր, նոր էր բացվել

Արցունքներ ու ֆանտաստիկ հուզիչ տեսարան՝ հավաքին. Ռուբեն Մխիթարյանը երգեց՝ Արշալույս էր, նոր էր բացվել

03/06/2026
Մենք պատմություն ենք կերտելու. Սամվել Կարապետյան

Մենք պատմություն ենք կերտելու. Սամվել Կարապետյան

03/06/2026
Դու չե՛ս ապրելու մի երկրում, որտեղ ադրբեջանցիներ են ապրելու. Ղումաշյանը դիմեց իր նորածնին

Դու չե՛ս ապրելու մի երկրում, որտեղ ադրբեջանցիներ են ապրելու. Ղումաշյանը դիմեց իր նորածնին

03/06/2026
Քֆուր կանեմ՝ կլինեմ խայտառակ, հերը շու՛ն դառնա Փաշինյանին մանդատ տվողի. քաղաքացի

Քֆուր կանեմ՝ կլինեմ խայտառակ, հերը շու՛ն դառնա Փաշինյանին մանդատ տվողի. քաղաքացի

03/06/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.