Ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնեց, որ իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7–ից։ Գրում է «Հրապարակը»։
Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հոդվածով։ Խափանման միջոցը կալանքն է, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Թեպետ ՆԳՆ-ից տվյալներ չեն փոխանցում, թե կոնկրետ ում են ձերբակալել, «Հրապարակ»֊ի տեղեկություններովբացի մեկ անձից ձերբակալվել է մեկ այլ քրեական հեղինակություն. այսպիսով, այսօր ձերբակալել են քրեական հեղինակություն «Երրորդմասցի Անդուլիկ»֊ին, եւ «Պիստ» մականունով հայտնի քրեական հեղինակությանը։ Վերջիններս մշտապես հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում կրիմինալ պատմություններով։

















