ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով The New York Times-ին։
«Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Սա արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ գտնել հակամարտությունից դուրս գալու ելք», — նշում է հրատարակությունը։
Հրապարակման համաձայն, այս քայլը ձեռնարկվել է Իրանի վրա հարձակման տնտեսական հետևանքների հաղթահարման պայքարի ֆոնին։
Հեղինակի խոսքով՝ ծրագիրը ներառում է անվտանգության առանցքային հարցեր, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը։ Առանձին կետով նախատեսվում է նաև ծովային ուղիների անվտանգության վերականգնումը, առաջին հերթին Հորմուզի նեղուցում, որի շրջափակումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի։
Ինչպես նշում է հրատարակությունը, Պակիստանը նպաստել է ամերիկյան ծրագրի իրանական կողմին փոխանցմանը՝ հանդես գալով որպես դիվանագիտական միջնորդ։

















