«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը հնարավոր է իրականացնել առաջիկա 4-5 տարում՝ ապահովելով բարձր թողունակությամբ և ուղիղ կապ թյուրքական աշխարհի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն՝ ըստ թուրքական ԶԼՄ-ների:
Ուրալօղլուն նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» նախատեսված է որպես արևելք-արևմուտք թողունակությունը մեծացնող նոր երթուղի։ Այն կսկսվի Կարսից, կանցնի Իգդիրով և Դիլուջուով դեպի Ադրբեջանի Նախիջևան, այնուհետև մոտ 43 կիլոմետրով կանցնի «Զանգեզուրի միջանցքով» դեպի Ադրբեջանի հիմնական տարածք։
Նախարարը նշել է, որ ադրբեջանական հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ Թուրքիայում շինարարությունը արդեն շարունակվում է 224 կիլոմետր տարածքում։ Նախիջևանի 180 կիլոմետրանոց հատվածի մի մասը կարդիականացվի, մյուսը կկառուցվի նորովի։
«Միջանցքը 4-5 տարվա ընթացքում կապահովի բարձր թողունակությամբ և ուղիղ ճանապարհ դեպի թյուրքական աշխարհ», – ընդգծել է Ուրալօղլուն։

















