Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

















