Հանրապետության տարածքում մարտի 27-31-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 30-ին և 31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, մարտի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 27-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-ին և 31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

















