Երևանի առաջին ատյանի դատարանն արդարացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։
ՀՀ գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնեցին, որ դատախազությունը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ ԱԳՆ-ի աշխատակցին կալանավորել էին 2025–ի օգոստոսի 29-ին։ Այն ժամանակ նշվում էր, որ նա շփման մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։

















