Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, արդեն հաստատվել են Հայաստանի կանանց և տղամարդկանց ազգային հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն ստուգատեսին:
Ստորև ներկայացնում ենք մեր ընտրանիների հայտացուցակներն ըստ քաշային կարգերի.
Կանանց հավաքական
- 53 կգ՝ Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան
- 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
- 77 կգ՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
- 86 կգ՝ Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
- +86 կգ՝ Տաթև Հակոբյան
Մարզչական շտաբ.
Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:
Տղամարդկանց հավաքական
- 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
- 71 կգ՝ Գոռ Սահակյան
- 79 կգ՝ Մարտին Պողոսյան
- 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան
- 94 կգ՝ Արա Աղանյան
- 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
- +110 կգ՝ Վարազդատ Լալայան
Մարզչական շտաբ.
Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

















