Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի Տիգրան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
Որոշման մեջ նշված է, որ նշանակումը կատարվել է «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով»։

















