• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
03/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Հայ գերիների հարազատները կոչ են անում գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը

— Հեղինակ ` —
03/04/2026
/ Լրահոս
0
Հայ գերիների հարազատները կոչ են անում գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,  Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի  դաշնային դեպարտամենտի ղեկավար ԻգնացիոԿասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ ՄիրյանաՍպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի ղեկավարը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է:

«Մենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներ ու ներկայացուցիչներ հանդիսացողներս, հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։

Մենք գիտակցում ենք, որ «Հովանավոր տերության» ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ և ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից և մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևիկոնվենցիաների կոպիտ խախտում է»,-մասնավորապես ասվում է նամակում։

Նշելով, որ առնվազն 19 անձ այս պահին պահվում է Բաքվում, նրանց հարազատներն արձանագրում են, որ այս իրավիճակը հանգեցրել է իրավունքի պաշտպանության լուրջ վակուումի՝ ստեղծելով բռնության ենթարկվելու, վատ վերաբերմունքի արժանանալու և նույնիսկ բռնի անհետացման բարձր ռիսկեր։

«Հաշվի առնելով այս հրատապ և արտակարգ հանգամանքները, ինչպես նաև Շվեյցարիայի՝ որպես ԿԽՄԿ-ն հյուրընկալող և միջազգային մարդասիրական իրավունքի գլխավոր աջակից պետության կարգավիճակը, ամենայն հարգանքով  խնդրում ենք՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի այն ստանձնի «Հովանավոր տերության» դերակատարությունն Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների նկատմամբ,

Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ բավարարել Հայաստանի դիմումը և գործել որպես «Հովանավոր տերություն»՝ հնարավորին չափ պաշտպանելով գերիների իրավունքներն ու արժանապատվությունը,

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես «Հովանավոր տերության» փոխարինող, աջակցել այս նշանակմանը և օգնել Շվեյցարիային իր գործառույթների իրականացման գործում։

Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները և մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի կառավարություններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում, և դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին  խնդրում ենք աջակցել, որպեսզի ապահովվի միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումը և էթնիկ հայերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ շարունակվող խախտումների պայմաններում»,-նշվում է նամակում։

Tags: Հայ գերիներ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Չե’մ ներելու ձեզ, դպրոցները փակում եք. քաղաքացին բարկացավ
Քաղաքականություն

Չե’մ ներելու ձեզ, դպրոցները փակում եք. քաղաքացին բարկացավ

03/04/2026
Թոռնիկս դիրքերում է․ ծառայությունից չի բողոքում, հոգևորականի ներկայությունը կարևոր է
Լրահոս

Թոռնիկս դիրքերում է․ ծառայությունից չի բողոքում, հոգևորականի ներկայությունը կարևոր է

03/04/2026
Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու համար
Լրահոս

Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու համար

03/04/2026
Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է
Լրահոս

Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է

03/04/2026
Տղաս չգիտի, որ այստեղ եմ․ տեսնենք՝ ինչ ա լինում, նոր կասեմ․ զինվորի մայր
Լրահոս

Տղաս չգիտի, որ այստեղ եմ․ տեսնենք՝ ինչ ա լինում, նոր կասեմ․ զինվորի մայր

03/04/2026
Նեղվում են, որ ծառայում են 2 տարի, մյուսները՝ 1,5. զինվորների հոգեբանական վիճակի վրա է ազդում
Լրահոս

Նեղվում են, որ ծառայում են 2 տարի, մյուսները՝ 1,5. զինվորների հոգեբանական վիճակի վրա է ազդում

03/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Չե’մ ներելու ձեզ, դպրոցները փակում եք. քաղաքացին բարկացավ

Չե’մ ներելու ձեզ, դպրոցները փակում եք. քաղաքացին բարկացավ

03/04/2026
Թոռնիկս դիրքերում է․ ծառայությունից չի բողոքում, հոգևորականի ներկայությունը կարևոր է

Թոռնիկս դիրքերում է․ ծառայությունից չի բողոքում, հոգևորականի ներկայությունը կարևոր է

03/04/2026
Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու համար

Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու համար

03/04/2026
Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է

Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է

03/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.