Վերջին 24 ժամվա ընթացքում Կասպից ծովում, Ադրբեջանի ափերի մոտ, տեղի է ունեցել հինգ երկրաշարժ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
«Երեքշաբթի երեկոյան Կասպից ծովում 72 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի ուշ՝ չորեքշաբթի առավոտյան, 70 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Օրվա ընթացքում տեղի են ունեցել ևս երեք երկրաշարժեր՝ ժամը 13:05-ին, 14:21-ին և 18:11-ին», — գործակալությանը հայտնել են սեյսմոլոգիական ծառայությունից։

















