Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն, այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը»,– ասել ՀՀ ԱԳ նախարարը։ Նա նշեց, որ շարունակվում է երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, և սա օրակարգի առաջնային հարցն է։
Միրզոյանը պնդել է, որ այս հարցով Հայաստանը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ։

















