• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
13/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Փարիզում անցկացվել է Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով

— Հեղինակ ` —
13/04/2026
/ Լրահոս
0
Փարիզում անցկացվել է Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը։

«Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային  մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:

Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: 

Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ա. ՍՓՅՈՒՌՔԻՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԴԵՐԸԵՎՔԱՂԱՔԱԿԱՆՕՐԱԿԱՐԳԸ

Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: Այսօր, երբ հայկական պետականությունը գտնվում է անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ, եւ թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյունները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը: 

Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Ներկա հանգրվանում Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.

Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:

Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում.Հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական:

Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վրա՝ ընդգրկելով հետեւյալ գործնական քայլերը.

  • Գերիների անհապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։
  • Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում:
  • Բռնագրաված Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն:
  • Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցություն։
  • Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆԱՐԺԵՔՆԵՐԻԵՎՀԱՅԵԿԵՂԵՑՈՒԴԵՐԸՍՓՅՈՒՌՔՈՒՄՀԱՅԿԱԿԱՆԻՆՔՆՈՒԹՅԱՆՊԱՀՊԱՆՄԱՆՄԵՋ

Հայկական ինքնությունը խարսխված է հայոց պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա, որոնք սփյուռքահայության գոյության հիմնական հենասյուներն են։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, այսօր եւս շարունակում է  մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.

  • Դիմադրություն. Ազգային ինքնության դեմ ուղղված որեւէ քայլ եւ գործողություն պետք է արժանանա կազմակերպված եւ միասնական հակազդեցության։
  • Համախմբում. Կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ։
  • Կրթություն եւ դաստիարակություն. Ամրապնդել եւ ընդլայնել սփյուռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր-արժեքային համակարգն՝ ի խնդիր ավելի մեծ թվով նոր սերունդների հայեցի ինքնության եւ դաստիարակության։ Նոր սերնդի մոտ պետք է զարգացնել ազգային ընդհանուր շահերը գիտակցելու եւ նրանց տեր կանգնելու կամքը։

ԳՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԵՎՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է: Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրյա, ինչպես նաեւ Արցախի վերջին պատերազմներից եւ հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն, որի հետեւանքները նկատելի են Սփյուռքի՝ Հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփիւռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութների նկատմամբ: Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.

  • Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցություն. Վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել կառույցային (ինստիտուցիոնալ) կապերը Սփյուռքի հետ։
  • Համահայկական կարողականության եւ ցանցային հնարավորությունների օգտագործման արդյունավետ մեխանիզմների ստեղծում. Ապահովել Սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում եւ օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով։
  • Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձեւավորում. Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդյունաբերական, տեղեկատվական եւ կրթամշակութային միասնական քաղաքականության մշակում եւ գործադրում։ Այս իմաստով մեծ է Սփյուռքի մասնագիտական մարդուժի դերը հայկական փափուկ ուժի կիրառման մեջ։
  • Արեւմտահայերենի վտանգված լինելու պարագան. Արեւմտահայերենի պաշտպանության ու զարգացման գործը ենթադրում է ոչ միայն Սփյուռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ներգործոն դեր:
  • Սփյուռքի դերակատարության բարձրացում. Մասնագիտական քննարկման նյութ դարձնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ համահայկական հարցերի հետապնդման մեջ սփյուռքահայության դերակատարության հնարավոր տարբերակները՝ հասնելու համար ՀՀ-ում համազգային համախոհության եւ երկրի քաղաքական համարգից ներս իրավական լուծումների։

Դ. ՍՓՅՈՒՌՔԻԶՈՐԱՇԱՐԺԵՎՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ՝ՀԱՆՈՒՆՀԱՄԱԶԳԱՅԻՆՆՊԱՏԱԿՆԵՐԻ

Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:

Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը:

Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝  նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.

  • Աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հզորացում՝ իբրեւ մեկ ազգի երկու բաղադրամասեր։
  • Ազգային պետություն կերտելու գործընթացի սատարում։
  • Հայ Դատի եւ համազգային նպատակների հետապնդում:

Վերոնշյալ հաստատումների եւ մատնանշված առաջնահերթությունների լույսի տակ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունն անքակտելիորեն կապված են Մայր հայրենիքին։

Մեր միասնականությունը պետք է խարսխվի հավերժական ազգային արժեքների եւ պետականության ամրապնդման տեսլականի վրա՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները։

Փոխարենը, կոչ ենք ուղղում՝ ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը։ Մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակներին՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան։

Առ այդ, կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների, անկախ իրենց  գտնվելու վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Կոչ ենք անում արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։

Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ»։

Tags: Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողով
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Սպորտն էլ արդեն դատարաններով են կառավարում. Էլինար Վարդանյան
Քաղաքականություն

Սպորտն էլ արդեն դատարաններով են կառավարում. Էլինար Վարդանյան

13/04/2026
Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարում աճել է 900 մլն դոլարով
Քաղաքականություն

Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարում աճել է 900 մլն դոլարով

13/04/2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մաջյարին
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մաջյարին

13/04/2026
Եթե Աննա Վարդապետյանը քաջություն ունենար, այլ ընթացք կտար Ծաղկազարդի գործին
Լրահոս

Եթե Աննա Վարդապետյանը քաջություն ունենար, այլ ընթացք կտար Ծաղկազարդի գործին

13/04/2026
Մնալու ենք էստեղ, մինչև հասնենք նրան, որ երկրորդ Եռաբլուր չունենանք. արցախցի մայր
Լրահոս

Մնալու ենք էստեղ, մինչև հասնենք նրան, որ երկրորդ Եռաբլուր չունենանք. արցախցի մայր

13/04/2026
Կոչ եմ անում Փաշինյանի գթությանը, 4 երեխաներիս թողել եմ, նստացույց կանեմ. Սայիդա
Լրահոս

Կոչ եմ անում Փաշինյանի գթությանը, 4 երեխաներիս թողել եմ, նստացույց կանեմ. Սայիդա

13/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Սպորտն էլ արդեն դատարաններով են կառավարում. Էլինար Վարդանյան

Սպորտն էլ արդեն դատարաններով են կառավարում. Էլինար Վարդանյան

13/04/2026
Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարում աճել է 900 մլն դոլարով

Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարում աճել է 900 մլն դոլարով

13/04/2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մաջյարին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մաջյարին

13/04/2026
Եթե Աննա Վարդապետյանը քաջություն ունենար, այլ ընթացք կտար Ծաղկազարդի գործին

Եթե Աննա Վարդապետյանը քաջություն ունենար, այլ ընթացք կտար Ծաղկազարդի գործին

13/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.