Չորեքշաբթի օրը Կիևում և Կիևի մարզում հայտարարվել է օդային տագնապ։ Այս մասին են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները:
Ըստ առցանց քարտեզի՝ Ուկրաինայի մայրաքաղաքում տագնապը հայտարարվել է ժամը 19:29-ին։
Տագնապ է հայտարարվել նաև Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չեռնիգովի, Չերկասիի, Կիրովոգրադի, Վիննիցայի, Ժիտոմիրի և Խմելնիցկիի մարզերում։

















