Ավստրիացի դարպասապահ Ալեքսանդր Մաննինգերը մահացել է 48 տարեկան հասակում՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ասվում է «Զալցբուրգ» ակումբի X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
«Մենք սգում ենք մեր նախկին դարպասապահ Ալեքսանդր Մաննինգերի կորուստը, որը ողբերգորեն մահացավ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Մեր մտքերը նրա ընտանիքի և ընկերների հետ են։ Հանգչիր խաղաղությամբ, Ալեքսանդր», — ասվում է հայտարարության մեջ։
Խաղային կարիերայի ընթացքում ավստրիացին խաղացել է մի շարք ակումբների կազմում, այդ թվում՝ «Զալցբուրգում», իսպանական «Էսպանյոլում», իտալական «Ֆիորենտինայում», «Տորինոյում», «Բրեշիայում», «Բոլոնիայում», «Ուդինեզեում» և «Յուվենտուսում», ինչպես նաև գերմանական «Աուգսբուրգում», ինչպես նաև անգլիական «Արսենալում» և «Լիվերպուլում»։ Մաննինգերը «Յուվենտուսի» հետ նվաճել է Իտալիայի առաջնությունը։ Նա նաև 33 խաղ է անցկացրել Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։

















