Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել ՎՏԲ բանկի նախկին ավագ փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովի նկատմամբ, ով մեղադրվում է խարդախության մեջ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանի մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանի 2026 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը՝ երկու ամիս ժամկետով՝ նրա տեղափոխման օրվանից… Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնման կամ արտաքսման դեպքում…»,- ասվում է հայտարարության մեջ։
Քննիչների տվյալներով՝ նա ներգրավված է միլիարդավոր ռուբլու հափշտակության մեջ։ Նախկին թոփ մենեջերը ներկայումս գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս, և, որպես արդյունք, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Տեր-Ավանեսովը 2021-ից 2023 թվականներին զբաղեցրել է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը։ Նա նաև եղել է Կոստրոմայի մարզային դումայի պատգամավոր, Դաշնության խորհրդի անդամ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակության անդամ։

















