Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից իր պայմանների կատարումից, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որը Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդին։ «Թասնիմը» նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է ավելի իրատեսական մոտեցում։
«Մինչև հիմնական խոչընդոտները չվերացվեն, ընդունելի համաձայնագրի հասնելու հստակ հեռանկար չկա, և Իրանը հիմք չունի մասնակցելու ԱՄՆ-ի գործողություններին», — գրել է գործակալությունը՝ նշելով, որ «Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու որոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չի պլանավորում անցկացնել բանակցությունների երկրորդ փուլ Միացյալ Նահանգների հետ՝ հավելելով, որ դեռևս որոշում չի կայացվել այն մասին, թե արդյոք բանակցությունները կկայանան։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, այդ թվում՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։

















