ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ այն ձեռնտու լինի Վաշինգտոնի, նրա դաշնակիցների և մնացած աշխարհի համար։
Երեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ կերկարաձգի հրադադարը մինչև Թեհրանի կողմից կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը։
«Համաձայնագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ այն նպատակահարմար և ձեռնտու լինի Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և, իհարկե, ամբողջ աշխարհի համար», — գրել է ամերիկացի առաջնորդը TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը նաև պնդում է, որ ժամանակը Իրանի օգտին չէ։
«Ժամացույցը տկտկում է!… Իրանի նավատորմը ծովի հատակում է, նրանց ռազմաօդային ուժերը ոչնչացված են, նրանց հակաօդային պաշտպանությունը և ռադարային համակարգերը ոչնչացված են, նրանց առաջնորդները այլևս մեզ հետ չեն, շրջափակումը խիստ է և անվտանգ, և այն միայն կվատանա։ Ժամանակը նրանց օգտին չէ», — հայտարարել է նա։

















