Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:
«Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը, որն էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում է, և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ: Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ։
Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա հիմնված ֆաշիստական մտածողության բացահայտ դրսևորում, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

















