Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Պակիստանի մայրաքաղաք, որը միջնորդում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Արաղչիի Պակիստան, ինչպես նաև Օման և Ռուսաստան այցի մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման ջանքերը քննարկելու համար։
«Արաղչին ժամանել է Իսլամաբադ», — հաղորդել է Tasnim-ը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները մեկնում են Պակիստան՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման:
Tasnim լրատվական գործակալությունը, առանց աղբյուրներին հղում անելու, հաղորդել է, որ Արաղչին Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարելու։ Գործակալությունը նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Պակիստան կատարած նրա այցի վերաբերյալ հայտարարության մեջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին որևէ հիշատակում չի եղել։

















