Այսպես կոչված Կովկասի մուսուլմանական վարչությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, News.am-ի հաղորդմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմն իր գործողություններն արդարացրել է նրանով, թե իբր այդ կառույցների քանդումը «կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում չէ»։ Մայր Աթոռի հայտարարությունն էլ որակել են որպես «հարցը քաղաքականացնելու փորձ»։
Վարչությունից պնդել են, թե այդ կառույցների «ապամոնտաժումն» իրականացվել է ադրբեջանցիների դիմումի հիման վրա։

















