ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում իր դիրքորոշման համար։
Թրամփը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելուն և իր փլուզվող երկիրը փրկելուն։ Հատկապես ներգաղթի և էներգետիկայի ոլորտներում», — ընդգծել է Թրամփը։
Նա նշել է, որ Գերմանիայի առաջնորդի դերը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում բացարձակապես անարդյունավետ է։
Թրամփը հավելել է, որ Մերցը պետք է ավելի քիչ ժամանակ հատկացնի «միջամտելու այն երկրների գործերին, որոնք զբաղվում են Իրանի միջուկային սպառնալիքով»։
Հարկ է նշել, որ Գերմանիայի կանցլերը դեմ է եղել Իրանի հետ պատերազմին, նշելով, որ դա կվնասի Եվրոպային։

















