Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ավելի վաղ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաև՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան։

















