Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը, Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոն, Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը և այլ բարձրաստիճան հյուրեր:

















