Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները որոնք որդեգրում ենք: Այս մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ անդրադառնալով Ալիևի պնդմանը, որ Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ:
«Ես պետք է խոսեմ, քանի որ կոնկրետ ելույթներից մեկը կենտրոնացավ հենց Եվրոպական խորհրդարանի վրա, կարծում եմ որ շատ արագ արձագանք պետք է ունենա: Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշոկի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել և ընդծել, որ Եվրոպական խոհրադարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասել է Մեցոլան:

















