Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին, եթե Հաղթանակի օրը Մոսկվան հարձակման ենթարկվի, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ի գիտություն է ընդունել Կիևի ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում արված հայտարարությունը, որում նա սպառնացել էր մայիսի 9-ին հարվածել Մոսկվային։
Նախարարությունն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնակատարությունների անվտանգությունն ապահովելու համար։
«Եթե Կիևի ռեժիմը փորձի իրականացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը խափանելու իր հանցավոր ծրագրերը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կձեռնարկեն պատասխան, զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին», — հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հաղորդել է EADaily-ն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 8-9-ը հրադադար է հայտարարել՝ Հաղթանակի օրվա պատվին։
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

















