Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պետք է պաշտոնանկ արվի Ուկրաինայի և սոցիալական քաղաքականության վերաբերյալ իր որոշումների պատճառով, ասել է BSW կուսակցության արտաքին քաղաքականության փորձագետ Սևիմ Դագդելենը։
«Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Մերցը ստանձնեց կանցլերի պաշտոնը։ Նրա «ձեռքբերումները» մինչ այժմ. ռեկորդային պարտքեր՝ հանուն սպառազինությունների ավելացման և ճնշումներ նրանց վրա, ովքեր ավելի ցածր են: Մեզ առաջարկում են ավելի շատ աշխատել և ավելի շատ վճարել, որպեսզի «Մերցը BlackRock-ից» կարողանա միլիարդներ բաշխել Rheinmetall-ի և ուկրաինացի օլիգարխների նման պաշտպանական կոնցեռնների օգտին», — գրել է նա X սոցիալական մեդիա հարթակում։
Փորձագետը նաև քննադատել է կանցլերին Իսրայելին աջակցելու և թույլ սոցիալական քաղաքականության համար։
«Ժամանակն է աշխարհի այս ամենաանպարկեշտ կառավարության ղեկավարին գրողի ծոցն ուղարկել», — եզրափակել է նա։
Ապրիլի 23-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ ԵՄ երկրները վերջապես հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ, որը Կիևը պարտավոր կլինի վերադարձնել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի «փոխհատուցում»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային որոշակի փոխհատուցում վճարելու ԵՄ-ի գաղափարն անիրատեսական է։

















