ԱՄՆ–ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական ինքնաթիռը օրերս վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ինքնաթիռը ժամանել է Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ-ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ վայրէջք կատարել Եվրոպայում։
Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրի քաղաքացիներ։

















