Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Հավերժ փա´ռք հայրենիքի նվիրյալ նահատակներին, երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»։

















