Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։
«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։
Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք մեղադրանքի հարցը»,-գրել է նա։
















