Հանտավիրուսը հերթական COVID-ը չէ: Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Գիտեմ, որ դուք անհանգստացած եք։ Գիտեմ, որ երբ լսում եք «բռնկում» բառը ի հայտ են գալիս հիշողություններ, որոնք մեզնից ոչ մեկը դեռ լիովին չի հաղթահարել։ 2020 թվականի ցավը դեռ իրական է, և ես դա ոչ մի վայրկյան չեմ անտեսում: Բայց ես ուզում եմ, որ դուք ինձ հստակ լսեք. սա հերթական COVID-ը չէ։ Հանտավիրուսից բխող հանրային առողջապահության ներկայիս ռիսկը մնում է ցածր։ Գործընկերներս և ես դա ասել ենք միանշանակ, և ես հիմա դա կրկին ասում եմ ձեզ»,- ասել է Գեբրեյեսուսը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան MV Hondius լայները, որի վրա տեղի էր ունեցել հանտավիրուսի բռնկումը, Կանարյան կղզիների Տեներիֆե նավահանգստից մեկնել է Նիդերլանդներ։ Ընդհանուր առմամբ նավում հանտավիրուս է հայտնաբերվել ութ մարդու մոտ։ Երեք ուղևոր մահացել է, մեկ հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

















