Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը ապագայում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությունի և Եվրոպական միությունի միջև, քանի որ դրանց անդամակցությունը, ըստ նրա, անհամատեղելի է, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է սա, ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», – ասել է նա Կազանում կայացած ֆորումի շրջանակներում։
«Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է, դաշնակից։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ մեզ միավորող մարդկային կապերը շատ խորն են, շատ լուրջ և շատ երկարատև։ Եվ մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ», – ընդգծել է Օվերչուկը։

















