Իրավապահ համակարգի «Հրապարակի» աղբյուրի խոսքով ձերբակալված դասախոսներից մեկը անգլերենի ամբիոնի դասախոս Աննա Աղայանն է: Դասախոսներին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: «Հրապարակի» աղբյուրի խոսքով` դասախոսներին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը, իսկ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանի պաշտոնավարումը կասեցնելու համար Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան:
Երեկ «Հրապարակը» գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը և մի քանի դասախոսներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չէին հայտնել, սակայն հաստատել էին ձերբակալությունների մասին տեղեկությունը։

















