Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Չինաստան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց չորս օր անց, ընդգծում է Մոսկվայի և Պեկինի միջև ամուր կապերը, հաղորդում է The Guardian-ը։
«Սա [Ռուսաստանի նախագահի այցը – խմբագրի նշում] ընդգծում է Պուտինի և Չինաստանի առաջնորդի միջև խորը կապը։ Նրանք հանդիպել են ավելի քան 40 անգամ, ինչը զգալիորեն գերազանցում է Սի Ցզինպինի հանդիպումների քանակը, որոնք նա ունեցել է այլ արևմտյան առաջնորդների հետ», — նշվում է հոդվածում։
Ինչպես հրապարակման մեջ ենթադրել է Միջազգային ճգնաժամային խմբի Հյուսիսարևելյան Ասիայի ավագ վերլուծաբան Ուիլյամ Յանգը, Պեկինը հիշեցնում է Թրամփին, որ Չինաստանը «ունի այլ ամուր և հուսալի կապեր, որոնց վրա նա կարող է հույս դնել»։
Ռուսաստանի առաջնորդը Չինաստան է ժամանել երեքշաբթի օրը՝ երկօրյա պաշտոնական այցով։
Այցի հիմնական աշխատանքային օրը կլինի մայիսի 20-ը.այդ օրը կկայանան Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները նեղ կազմով, ապա նաև ընդլայնված ձևաչափով ՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային հիմնական խնդիրների շուրջ, ավելի վաղ հայտնել էին Կրեմլում:

















