ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրը.
«Այսօր մեր սիրելի Սրբազանի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Առանց հուզմունքի անհնար է խոսել Սրբազանի մասին։ Միասին անցել ենք դժվարին, բայցև արժանապատիվ ճանապարհ։ Ձեր աջակցությամբ պայքարել ենք հայրենահանձնման դեմ, փորձել կանխել դրա հետագա ընթացքը։
Տավուշի թեմի առաջնորդը, որ բացառիկ հոգևորական լինելուց զատ նաև հայրենիքի նվիրյալ է, շուրջ 11 ամիս է՝ ինչ ապօրինաբար պահվում է ԱԱԾ մեկուսարանում։
Օրվա իշխանությունը չկարողացավ հասնել իր նպատակին․ Սրբազանն ամուր է ավելի քանի երբևէ, չի կորցրել իրեն բնորոշ լավատեսությունն ու վստահ է, որ լույսը հաղթելու՛ է խավարին։
Ամրություն, առողջություն և ազատություն եմ մաղթում իմ հոգևոր եղբորը»։

















