Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։
Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։
Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»,- գրել է Մովսիսյանը:

















